Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը


11:45 , 19 ապրիլ, 2024
Իրանի վրա հարձակումը, որը վերագրվում է Իսրայելին, տեղի է ունեցել Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ծննդյան օրը։ NBC-ն ուշադրություն է հրավիրել այս փաստի վրա։

Ուրբաթ օրը Խամենեին դարձավ 85 տարեկան։ Այս փաստը նշել է նաև ԱՄՆ սենատոր Մարկո Ռուբիոն (հանրապետական՝ Ֆլորիդայից)։

«Ինչպես ես հասկացա, Խամենեին այսօր պայթյուն է ստացել իր ծննդյան օրը», - X-ում (նախկին Twitter) գրել է օրենսդիրը։