«Համալսարանը դուրս բերեցինք ճգնաժամից». Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր


12:27 , 18 ապրիլ, 2024

Շնորհակալություն Բրյուսովի համալսարանի հոգաբարձյուների խորհրդի նախագահ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին և ԿԳՄՍՆ-ին, որոնք աջակցեցին ինձ համալսարանը ճգնաժամից դուրս բերել:

Այս մասին ասել է Դավիթ Գյուրջինյանը, ով Կառավարության այսօրվա նիստում նշանակվեց «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ շուրջ մեկ տարի նա հաջողությամբ իրականացրել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։

Դավիթ Գյուջինյանը շնորհակալություն հայտնեց համալսարանի հոգաբարձուների խորհրդին, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, Ժաննա Անդրեասյանին, որ օգնեցին իրեն՝ դուրս բերել համալսարանը ճգնաժամից։