Իրավապահները դեռ շանս ունեն չանցնելու կարմիր գծերը. Տեսանյութում ո՛չ խուլիգանության, ո՛չ էլ որևէ այլ հանցակազմի նշույլ չկա. Մելիքյան


18:58 , 15 ապրիլ, 2024
Սամվելն իրավասպան ու հակահայ ռեժիմի կողմից քաղաքական պատճառով հետապնդվող հերթական արժանապատիվ քաղաքացին է։
Այնուհանդերձ, իրավապահները դեռ շանս ունեն այս գործով չանցնելու կարմիր գծերը և 6 ժամվա ընթացքում վերականգնելու Սամվելի ազատությունը։
ՀԳ. Կարծում եմ՝ Սամվելին զրկել են փաստաբանի հետ կապվելու իրավունքից։ Մյուս իրավունքների մասով հետևություն անելը դեռ վաղաժամ է։
ՀԳ-2. Տեսանյութը դիտեցի։ Ո՛չ խուլիգանության, ո՛չ էլ որևէ այլ հանցակազմի նշույլ չկա։ Կա օրենքը չխախտող հանրային պարսավանք մի մարդու նկատմամբ, ով ստանձնել է քաղաքական պատասխանատվություն ու ոտից-գլուխ տապալել։