Մի քանի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով


13:22 , 11 ապրիլ, 2024

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 12-ից ներքոհիշյալ խաչմերուկներում երթեևկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, թե որ խաչմերուկների մասին է խոսքը․

- Բագրատունյաց-Արարատյան փողոցների խաչմերուկ
- Ազատություն պողոտա-Վարշավյան փողոցի խաչմերուկ
- Սարյան-Լեո փողոցների խաչմերուկ: