Մենք հարվածելու ենք մեզ վրա հարձակվող ցանկացած պետության տարածքին․ Իսրայելի բանակը չափազանց ուժեղ է․ Իսրայելի պաշտպանության նախարար


23:17 , 10 ապրիլ, 2024

Եթե Իրանը հարձակվի մեզ վրա, մենք պատասխան հարված կհասցնենք։

Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ ելույթ ունենալով զինվորականների հետ։

Նա հայտարարեց, որ իր երկիրը ներկայումս ենթարկվում է մի քանի ճակատների հարձակման, բայց եթե որևէ ուժ պատրաստի հարձակման պլան, համապատասխան հակամիջոցներ կձեռնարկվեն.

«Այս դեպքում մենք շատ վճռական կարձագանքենք։ Ավելի ճիշտ՝ հարվածներ են հասցվելու մեզ հակառակորդ ցանկացած պետության տարածքին։ Մենք դրա համար անհրաժեշտ ռազմական ներուժ ունենք։ Իսրայելի բանակը չափազանց ուժեղ է. թշնամին երբեք չգիտի, թե ինչ անակնկալներ ենք պատրաստում իր համար»։