ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխարինել է ՀԱՊԿ-ում ՌԴ լիազոր ներկայացուցչին. Միքայել Աղասանդյանի փոխարեն նշանակվել է ԱԳՆ հատուկ նշանակության դեսպան Վիկտոր Վասիլևը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական և լիազոր ներկայացուցիչ նշանակել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության գլխավոր դեսպան Վիկտոր Լվովիչ Վասիլևին», - ասված է փաստաթղթում։