Ալիևն օկուպացված Ստեփանակերտում դատավոր և քաղաքային դատարանի նախագահ է նշանակել


15:20 , 8 ապրիլ, 2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում դատավոր և քաղաքային դատարանի նախագահ նշանակելու մասին։

Report-ը տեղեկացնում է, որ այս պաշտոններում նշանակվել է Իլքին Աբդուլլաևը: