Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին. Մարիա Պեյչինովիչ Բուրիչ


15:52 , 8 ապրիլ, 2024

Armenpress.am-ը գրում է.

Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընդգծել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Հայաստան կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո X-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:

«Այսօր Երևանում գերազանց հանդիպում  ունեցանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին իր բարեփոխումների գործընթացում»,–գրել է Բուրիչը:

ԵԽ գխավոր քարտուղարը գրառմամբ նաև շնորհակալություն է հայտնել  Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ ջերմ ընդունելության և շատ լավ հանդիպման համար: