Արարատ-Վանաշեն ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել էր գետի մեջ․ օգնության են հասել փրկարարները


23:28 , 5 ապրիլ, 2024

Ապրիլի 5-ին, ժամը 19։06-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ-Վանաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Ավշար գյուղում՝ Վեդի գետից դուրս են բերել «GAZelle» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․)։