ԱՄՆ-ն Հայաստանին կոչ է անում փորձել վերջնական համաձայնության հասնել Ադրբեջանի հետ. Ջեյմս Օ՛Բրայեն


20:19 , 5 ապրիլ, 2024

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ–ն Հայաստանին կոչ է անում փորձել վերջնական համաձայնության հասնել Ադրբեջանի հետ։

Այս մասին Բրյուսելում լրագրողներին ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛ Բրայենը՝ խոսելով ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի և Եվրահանձնաժողովի ղեկավարի՝ Բելգիայի մայրաքաղաքում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքների մասին։

«Հանդիպումը նվիրված էր Հայաստանում ընթացող բարեփոխումներին, բայց մենք, իհարկե, կոչ ենք արել Հայաստանին շարունակել ճանապարհը դեպի խաղաղություն և փորձել վերջնական համաձայնության հասնել Ադրբեջանի հետ»,-ասել է ամերիկացի պաշտոնյան:

«Հայ–ադրբեջանական կարգավորումը տարածաշրջանային անվտանգության և բարգավաճման ապահովման լավագույն միջոցն է: Մասնավորապես, դա թույլ կտա բացել նոր առևտրային ուղիներ Միջերկրական ծովի տարածաշրջանից մինչև Կենտրոնական Ասիա»,-ասել է  նա։