«Գոյ» թատրոնի դիմաց դերասանները անժամկետ նստացույց են սկսել


00:20 , 4 ապրիլ, 2024

«Գոյ» թատրոնի դիմաց դերասանները անժամկետ նստացույց են սկսել:

Այս մասին տեղեկանում ենք «Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջից:

Ավելի վաղ դերասան Սարգիս Արզումանյանը հայտարարել էր, որ անժամկետ նստացույց է սկսելու թատրոնի մոտ:

Հիշեցնենք, որ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրինությունը փակել է «Գոյ» թատրոնի մուտքի դուռը և խոչընդոտում է բնականոն աշխատանքներին։