Ապրիլի 5-ի հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ․ օրակարգի հիմնական հարցը Հայաստանի տնտեսական զարգացումն է․ Բլինկենն՝ Ալիևին


22:51 , 3 ապրիլ, 2024

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվականները, Բլինքենն Ալիևին ասել է, որ ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի Բրյուսելում նախատեսված հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։

Բլինկենը հայտնել է, որ հանդիպման հիմնական հարցը ՀՀ-ի տնտեսական զարգացումնի է։