Արցախից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է


17:41 , 3 ապրիլ, 2024

Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված անձինք Սարգիս Գալստյանն ու նրա կինը՝ Մարգարիտա Շահնազարյանն են: 

Ըստ մամուլում տարածվող տեղեությունների՝ Գալստյանը Գորիսում ձերբակալվել է։

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում հաստատեց մեկ անձի ձերբակալման մասին տեղեկությունը ՝ մանրամասնելով, որ նրան մեղադրանք է առաջադրվել լրտեսության հոդվածով։ 

Այլ մանրամասներ Աբրահամյանը չի հայտնել՝ ելնելով նախաքննության շահերից։