ՀՀ իշխանությունները մյուս տարածքները, գյուղերը տնօրինելիս պետք է պատասխանատվություն կրեն իրենց որոշումների համար և ոչ մեկի վրա չբարդեն սխալների մեղքը. Զախարովա


12:13 , 3 ապրիլ, 2024

Tert.am-ը գրում է.

Գլխավորն այն է, որ հիմա, երբ Հայաստանի իշխանությունները տնօրինեն մյուս տարածքները, գյուղերը, հիշեն և պատասխանատվություն կրեն իրենց որոշումների համար և ոչ մեկի վրա չբարդեն իրենց սխալների մեղքը. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում։

«Գլխավորն այն է, որ այժմ այդ անշնորհակալ քաղաքացիները ճակատագրական սխալ չգործեն՝ ստեղծելով այս սարսափելի ինտրիգը, որը ոչ թե բխում է սեփական շահերից, այլ դրանց դեմ է», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: