Ապրիլի 5-ից Ղրղզստանում ևս կդադարեն աշխատել ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը


22:59 , 2 ապրիլ, 2024

Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը ապրիլի 5-ից կդադարեն գործել Ղրղզստանում՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով։

Այս մասին հայտնել է Elkart ազգային վճարային համակարգի օպերատորը։

«Երկրորդային պատժամիջոցների ռիսկը նվազագույնի հասցնելու նպատակով «Միջբանկային պրոցեսինգային կենտրոն» ՓԲԸ-ն, որպես «Էլկարտ» ազգային վճարային համակարգի անխափան աշխատանքի երաշխավոր, տեղեկացնում է 2024 թվականի ապրիլի 5-ից «Միր» բանկային քարտերի սպասարկումը դադարեցնելու մասին», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ որոշումը կապված է «Միր» քարտերի օպերատորի՝ վճարային քարտերի համակարգի դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանման հետ: Իր հերթին, «Էլկարտ» քարտերը կդադարեն աշխատել Ռուսաստանում:

Հիշեցնենք, որ մարտի 30-ից հայկական բանկերի մեծ մասը դադարեցրել է  ռուսական «Միր» քարտերի ընդունումը։