Որևէ արտառոց ռազմական տեղաշարժ չի նկատվել․ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն


22:51 , 1 ապրիլ, 2024

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն այսօր կրկին պարեկություն է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում, մեր դիտորդները որևէ արտառոց ռազմական տեղաշարժ չեն նկատել։ Հանգիստ ու խաղաղ զատկական երկուշաբթի էր»։