Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն չունի, իսկ եվրոպական ձգտում հայերն իսկապես ունեն. Միրզոյան


11:53 , 1 ապրիլ, 2024
Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն չունի. այս մասին արգենտինյան Todos Noticiasհեռուստատեսության եթերում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Նման հարց այսօր Հայաստանի օրակարգում չկա», - նշել է նա:

Խոսելով Եվրամիության հետ մերձեցման մասին՝ Միրզոյանն ասել է.«ԵՄ-ի դեպքում կարող եմ ասել, որ հայերն իսկապես ունեն եվրոպական ձգտում, և կուզենայի մեջբերել այն, ինչ վերջերս ասաց վարչապետը Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ: Նրա խոսքով՝ «Հայաստանը պատրաստ է մերձենալ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն է հնարավոր համարում և պատրաստ է մերձենալ Հայաստանի հետ»»։