Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխվել է. նա կկարողանա այցելել Եռաբլուր՝ որդու շիրիմին


18:37 , 25 մարտ, 2024

Գարիկ Գալեյանը կկարողանա այցելել իր՝ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված որդու շիրիմին։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, բավարարել է Գալեյանի խափանման միջոցը փոխելու պահանջով բողոք։ Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ։ Դատարանը միայն մեկ պահանջ է սահմանել՝ չլքել մշտական բնակության վայրը։

Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։