Էրդողանը մտադիր է նախագահական ժամկետի ավարտից հետո այլևս չմասնակցել ընտրություններին


17:56 , 9 մարտ, 2024

Armenpress.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է նախագահական ժամկետի ավարտից հետո այլևս չմասնակցել ընտրություններին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է տեղական հեռուստաալիքներին։

 Նա նշել է, որ մարտի 31-ին Թուրքիայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններները իր համար վերջինը կլինեն ՝ հաշվի առնելով գործող օրենսդրությունը:

«Այս ընտրությունները իմ վերջին ընտրություններն են ՝ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում։ Արդյունքների հիման վրա տեղի կունենա գործերի փոխանցում իմ եղբայրներին, որոնք կգան ինձնից հետո»,-ասել է նա։ 

Նրա ներկայիս ժամկետն ավարտվում է 2028 թվականին։