Զելենսկին այսօր կայցելի Թուրքիա


15:04 , 8 մարտ, 2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ մարտի 8-ին, կայցելի Թուրքիա։ Նա կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ նախագահի աշխատակազմին հղումով։

Զելենսկին Էրդողանի հետ հանդիպմանը կքննարկի խաղաղության բանաձևը, խաղաղության գագաթնաժողովը, Սև ծովում նավագնացությունը, պարենային կայունությունը և ուկրաինացի գերիների ազատումը։