Հարց սեքսոպաթոլոգին: «Ինչպե՞ս կարելի է վերականգնել առնանդամի ամրությունը տնային պայմաններում»


19:00 , 16 սեպտեմբեր, 2013

Հարց՝

Խնդրում եմ ասեք, ինչպե՞ս կարելի է վերականգնել սեռական ցանկությունը տղամարդու մոտ, և առնանդամի ամրությունը տնային պայմաններում: Նախապես շնորհակալություն:

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը. 

Սեռական ցանկության և առնանդամի էրեկցիայի բարելավման համար իհարկե կան հատուկ սեքսոլոգիական մեթոդներ և դեղամիջոցներ, և դա կախված է, թե ինչ պատճառներով է զարգացել սեքսուալ խանգարումը. ներկայիս ժամանակակից բուժումները ապահովում են բարձր արդյունավետություն, իսկ եթե չկա բժշկական միջամտության կարիք, պետք է հետևել առողջ սննդակարգին, ակտիվ ապրելակերպով ապրել, խուսափել նստակյաց կենսաձևից և ստրեսոգեն գործոններից, ազատվել ավելորդ քաշից և բացարձակապես չֆիքսվել, չկենտրոնանալ սեռական ֆունկցիայի վրա, քանի որ ավելորդ լարվածությունը խանգարում է սեռական օրգանների գործունեությանը: