Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի ԶՈւ շտաբի պետի հետ. քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր


22:59 , 6 մարտ, 2024
Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել եմ Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկել ենք ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։