Խուզարկել են Ռուբեն Վարդազարյանի տունը, ամառանոցը, ավտոտնակը․ «Փաստինֆո»


20:27 , 6 մարտ, 2024

Pastinfo.am-ը գրում է․

Իրավապահները խուզարկել են ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի բնակարանը, ամառանոցը և ավտոտնակը։ Թե ինչ քրեական վարույթի շրջանակներում են իրավապահները խուզարկություններ իրականացնել՝ դեռևս հայտնի չէ։

Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում չհերքեցին, որ խուզարկություններ են կատարվել՝ նշելով, որ չեն մեկնաբանում։