Վահագն Խաչատուրյանը Իրաք պաշտոնական այցի շրջանակներում ժամանել է Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլ


19:32 , 29 փետրվար, 2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իրաքի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ժամանել է Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլ, որտեղ հանդիպումներ կունենա Քուրդիստան շրջանի նախագահ Նեչիրվան Բարզանիի և բարձր ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ։