Փարիզը Երևանին կփոխանցի արբանյակային տվյալներ. ինչ տեղեկություններ կպարունակեն դրանք. armtimes.com


14:26 , 27 փետրվար, 2024

Armtimes.com-ը գրում է.

Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ Հայաստանի վարչապետի Փարիզ կատարած այցի ավարտին Ֆրանսիայի հետախուզական ծառայության և Հայաստանի ազգային անվտանգության ծառայության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել չորս երկրներում՝ Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի վերաբերյալ հետախուզական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ։

Փարիզը Երևան կփոխանցի արբանյակային տվյալներ, որոնք տեղեկատվություն կպարունակեն Հայաստանի սահմանների պարագծով ռազմաքաղաքական իրավիճակի մասին։