ՔՊ գրասենյակի մոտ հայտնաբերվածը պայթուցիկ սարք չի եղել, այլ՝ «մուլյաժ», այն վտանգ չի ներկայացնում. ՀՀ ոստիկանապետ


18:21 , 26 փետրվար, 2024

Pastinfo.am-ը գրում է․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ հայտնաբերված առարկան պայթուցիկ սարք չի եղել, այլ «մուլյաժ»։

Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»` հղում անելով ՆԳՆ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին։

«Այն փորձել ենք վնասազերծել, սակայն իրենից բան չի ներկայացնում»,- նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ժամը 13:40-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված, և այն պայթելու է:

Նշված հասցեում է տեղակայված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը։