Դեռեւս չպարզված հանգամանքներում կյանքից հեռացած զինծառայող Ավագ Զաքարյանը Արարատ գյուղից էր, տան կրտսեր զավակը


12:52 , 25 փետրվար, 2024

News.am-ը գրում է.

Փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետեւանքով) մահացած ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը Արարատ գյուղից էր։ NEWS.am-ին հարազատներից մեկը պատմեց, որ Ավագը տան կրտսեր զավակն էր։

«Մեկ քույր ու մեկ եղբայր ունի իրենից մեծ։ Ավագը մի քանի ամսվա ծառայող էր։ Շատ խելացի ու լավ ընտանիքից էր»,- պատմեց հարազատը։