Դանիան նախատեսում է Ուկրաինային F-16 կործանիչներ փոխանցել 2024-ի ամռանը


00:21 , 23 փետրվար, 2024

Armenpress.am-ը գրում է.

Դանիան նախատեսում է Ուկրաինային F-16 կործանիչներ փոխանցել 2024 թվականի ամռանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս-Ուկրաինան», այս մասին հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությանը։

«Սպասվում է, որ դանիական առաջին F-16 մարտական ինքնաթիռը Ուկրաինային կհանձնվի այս ամռանը», - հայտնում է Դանիայի պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ դանիական առաջին F-16 մարտական ինքնաթիռի վերջնական փոխանցումը կախված է ուկրաինացի օդաչուների ամբողջական պատրաստությունից և անհրաժեշտ ուկրաինական օժանդակ անձնակազմից, ինչպես նաև Ուկրաինայում անհրաժեշտ լոգիստիկայի և ենթակառուցվածքների առկայությունից: