Այն կերպարը, որը երեկ Ֆրանսիայում հուզիչ տեքստեր էր ասում, զուգահեռ հանձնարարություն էր իջեցնում զոհվածի ծնողի տնային կալանքը երկարացնելու մասին.


11:10 , 22 փետրվար, 2024
Մեր զոհված հերոսներից Մխիթարի հոր` Գարիկ Գալեյանի տնային կալանքը, դատարանը ևս 2 ամսով երկարաձգվեց:
Այն կերպարն, ով երեկ Ֆրանսիայում հուզիչ տեքստեր էր հնչեցնում ֆրանսիահայ հերոս Միսակ Մանուշյանի հասցեին, զուգահեռ հանձնարարություն էր իջեցնում հանուն Արցախի և Հայաստանի պաշտպանության մարտերում նահատակվածի ծնողի` տնային կալանքը երկարացնելու մասին:
Սեփական պատմությունն ատողն ու իր երկրի հերոսների գործը հողին հավասարացնողը դեռ երես էլ ունի` խոսում է վեհ գաղափարների մասին:
Անամոթությունն ու երեսպաշտությունը սկզբունք դարձնելով երկիր են ներկայացնում: