Bank of Georgia Group-ը 303,6 մլն դոլարով կգնի «Ամերիաբանկը»


13:10 , 19 փետրվար, 2024

«Վրաստանի բանկի» սեփականատեր «Bank of Georgia Group PLC»–ն հայտարարել է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկի՝ «Ամերիաբանկի» 100% բաժնետոմսերի գնման մասին։

Այս մասին հաղորդում է «Վրաստանի բանկ» ընկերության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ վրացական կողմը վճարելու է 303,6 մլն դոլար։
 
«Գործարքի վերջնական ավարտից հետո «Ամերիաբանկը» կշարունակի խմբի կազմում աշխատել գործող մենեջմենտով: Միևնույն ժամանակ ընկերությունը կպահպանի իր սեփական ապրանքանիշը»,– նշված է հաղորդագրությունում։

Գործարքից հետո բանկի բաժնետոմսերի 10%-ը կշարունակի պատկանել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին։