Շմոլ գազից թունավորված երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար


11:26 , 19 փետրվար, 2024

24news.am-ը գրում է.

Փետրվարի 18-ի երեկոյան շտապօգնությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում արյան լաբորատոր քննությամբ (տեղափոխվել էր 6 երեխա՝ 3 ընտանիքից (միևնույն օջախից), նախնական ախտորոշումը՝ թունավորում)։ Այս մասին հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Պացիենտները ստացել են համապատասխան բուժօգնություն, այդ թվում բարոթերապիա:

Նրանց առողջական  վիճակը գնահատվում է բավարար: Շուտով դուրս կգրվեն բուժհաստատությունից»,-գրել է նա։