Սև ծովում ռուսական խոշոր դեսանտային նավ է խոցվել. ուկրաինական լրատվամիջոցներ


11:45 , 14 փետրվար, 2024
Ուկրաինայի Հետախուզության գլխավոր վարչության անօդաչու սարքերը փետրվարի 14-ի առավոտյան Սև ծովում խոցել են ռուսական խոշոր դեսանտային նավ։ Այս մասին գրում է pravda.com.ua կայքը՝ վկայակոչելով Հետախուզության գլխավոր վարչությունում իր աղբյուրներին:

Նրանք հայտնել են, որ սա Հետախուզության գլխավոր վարչության օպերացիա էր, և հարձակման արդյունքում խորտակվել է «Կեսար Կունիկով» դեսանտային նավը։

Այս մասին պաշտոնական տեղեկություն չկա:

Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կայքը հայտնում է, որ «Կեսար Կունիկովը» 775 նախագծի խոշոր դեսանտային նավ է, որի երկարությունը 112,5 մ է, լայնությունը՝ 15 մ: