19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն


21:13 , 13 փետրվար, 2024
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանն մեր թիմի առաջին մեդալն է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում։
19-ամյա հայ մարզուհուն երկամարտի 196 կգ արդյունքում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Հրում վարժությունում մեր մարզուհին նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 115 կգ կշռող ծանրաձողը։ Պոկում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրել էր 81 կգ կշռող ծանրաձողը։