ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով զոհված զինծառայողների անունները


14:27 , 13 փետրվար, 2024

Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են՝

Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.),

Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.),

Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.),

Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն  է հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօր՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։