Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում հաղթեց և դուրս եկավ եզրափակիչ


21:25 , 12 փետրվար, 2024

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում այսօր՝ փետրվարի 12-ին, մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
77 կգ քաշային կարգում կիսաեզրափակիչում Մալխաս Ամոյանը գոտեմարտեց մոլդովացի Գուտուի հետ և 2-1 հաշվով հաղթանակ տարավ։
Ամոյանը վաղը ոսկե մեդալի համար կպայքարի թուրք Յունուս Բասարի հետ։
Հիշեցնենք՝ Ամոյանը կիսաեզրափակիչ էր դուրս եկել՝ հաղթելով Ռուսաստանի ներկայացուցիչ Ադիլետ Տուլուբաևին։