Ռուբեն Խալապյանը նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ


14:26 , 7 փետրվար, 2024

168.am-ը գրում է․

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Ռուբեն Խալապյանը նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ:

Հիշեցնենք, որ այդ պաշտոնը զբաղեցնում էր ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին՝ Արման Մելքոնյանը, որն ազատվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետի պաշտոնից։