Արքայազն Հարրին, տեղեկանալով հոր մոտ քաղցկեղի մասին, կվերադառնա Մեծ Բրիտանիա


09:23 , 6 փետրվար, 2024

Արքայազն Հարրին, տեղեկանալով հոր՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ Երրորդի մոտ քաղցկեղի ախտորոշման մասին, Կալիֆոռնիայից կվերադառնա Միացյալ Թագավորություն:

Ինչպես գրում է dailymail.co.uk-ը, նա կվերադառնա միայնակ՝ առանց կնոջ ու երեխաների, ինչի մասին հայտնել է արքայազնին մոտ աղբյուրը:

Հայտնի չէ, թե Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո նա որտեղ կապրի. թագավորական կալվածքներից որևէ մեկում մնալու համար անհրաժեշտ է Բուքինգհեմյան պալատի թույլտվությունը:

Last time Harry flew to the UK was in September, for the Well Child Awards, where he stayed in a hotel