Վրաստանը կոռուպցիայի մակարդակով միայն առերևույթ է զիջում Հայաստանին


23:33 , 14 սեպտեմբեր, 2013

Վրաստանի գնացող նախագահ Սաակաշվիլին նախընտրական քարոզչություն է անում իր կուսակից թեկնածուի համար բավականին լկտի ոճով, միաժամանակ իր հավատարմությունը ևս մեկ ավելորդ անգամ հավաստում իրեն իշխանության բերած արևմուտքին՝ խոսելով կոռուպցիայի մասին ու հիշատակելով Հայաստանին: Մեր երկրում ցավոք սրտի կոռուպցիա կա, բայց Վրաստանը կոռուպցիայի մակարդակով միայն առերևույթ է զիջում Հայաստանին: Վրաստանում 1-2 ոլորտում իսկապես վերացավ կամ նվազեց կոռուպցիան, բայց Սաակաշվիլին մոռացավ, որ իր շրջապատում բազմաթիվ պաշտոնյաներ հայտնվեցին ճաղերի հետևում կամ փախան երկրից հիմնականում փողերի լվացման և այլ կոռուպցիոն սկանդալների հետևանքով: Կոռուպցիայի վերացումը կամ դրա դեմ պայքարը Սաակաշվիլին այսպես է պատկերացնում. ոչ ոք իրավունք չունի զբաղվել կոռուպցիայով՝ բացի իրենից ու իր շրջապատից: