Տապարը ձեռքներին այս ժպտացող արյունարբուները չեն հասկանալու խաղաղության լեզուն. Վարդան Ոսկանյան


21:54 , 29 հունվար, 2024

Ենիչերիական այս խորհրդանշական տապարը Բաքվի բռնապետին նվեր է բերել էրդողանական վարչախմբի տխրահռչակ ներկայացուցիչներից Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար, այժմ այդ երկրի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախարար Հուլուսի Աքարը։
Տապարը ձեռքներին այս ժպտացող արյունարբուները չեն հասկացել, չեն հասկանում և չեն հասկանալու խաղաղության լեզուն, քանզի նման տապարով միայն գլուխ էին կտրում ու մարդ սպանում, ուստի ուղերձը չափից դուրս թափանցիկ է և հստակ։