Հայաստանը պետք է առավելագույնը 1,5-2 տարվա ընթացքում որոշի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձևաչափը. «Ռոսատոմ»-ի ղեկավար


13:56 , 29 հունվար, 2024
Հայաստանը պետք է առավելագույնը մեկուկես-երկու տարվա ընթացքում որոշի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձևաչափը. այս մասին, ria.ru-ի փոխանցմամբ, «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ասել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:

«Հայաստանը պետք է առավելագույնը մեկուկես-երկու տարվա ընթացքում որոշի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձևաչափը, Հայաստանը վաղուց ատոմային էներգետիկայի ակումբի անդամ է», - ասել է Լիխաչովը։