Որ նայում են անցքից բանալու (բանաստեղծություն)


23:47 , 14 սեպտեմբեր, 2013

Մարդիկ, որ նայում են անցքից բանալու, 
Դժգոհ իրենցից,
Դժգոհ անցյալից…
Կատաղած շների նման են հարձակվում 
Իրենց իսկ հիշողության վրա,
Իրենց ժամանակի վրա:

Ժամանակը ջնջում է նրանց հիշողությունը,
Ժամանակը ջնջում է նրանց անունը,
Նրանց ձայնը…
Մարդիկ, որ նայում են բանալու ացքից
Դառնում են իրենց իսկ թշնամին,
Նրանց մեջ թաքնված ցավը
Ելնում է դուրս ու
Թափվում ասֆալտին:

Ասֆալտի վրայով քայլում են 
անտարբեր մարդիկ…
Ասֆալտին ավելանում է նրանց հետքը…
Ասֆալտի վրայից անձրևն ու քամին
մաքրում են Կեղտը…