Ամենամեծ խաբկանքը՝ «եթե Հայաստանը չդառնա ԵՄ անդամ, ապա քաղաքակիրթ աշխարհի մաս չի կազմի»


19:10 , 14 սեպտեմբեր, 2013

Ամենամեծ խաբկանքը կամ լինենք անկեղծ՝ մուտիտն այն է, երբ փորձում են շահարկել, թե «եթե Հայաստանը չդառնա ԵՄ անդամ, ապա քաղաքակիրթ աշխարհի մաս չի կազմի»։ Սա ամենամեծ ապուշությունն է, որովհետև Արգենտինան, Նոր Զելանդիան, Սինգապուրը և, ի վերջո, Ճապոնիան ԵՄ անդամ չեն ու չեն էլ ուզում դառնալ… Ւ՞նչ է, ցանկանո՞ւմ ենք կոռուպցիան վերացնել և ձևը չե՞նք գտնում, թե՞ ինչ–որ մեկը ձեռքներս բռնել է, ցանկանո՞ւմ ենք բարեփոխումներ և ձևը չգիտե՞նք… Թե՞ պարտադիր ինչ—որ մեկի կցորդը պետք է լինենք, որ մեզ ինչ–ինչ բաներ պարտադրեն… Ռուսը մի լավ ասացվածք ունի՝ «Было бы желание, умение бы пришло»: