Իսրայելի բանակը հայտնել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոնի և շտաբի ոչնչացման մասին


22:46 , 13 հունվար, 2024

Armenpress.am-ը գրում է.

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի կենտրոնական հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի օպերատիվ շտաբի և հրամանատարական կենտրոնի ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ գործողությունների ընթացքում ոչնչացվել է հակատանկային հրթիռներով և ինքնաձիգներով զինված ջոկատը և ՀԱՄԱՍ-ի օպերատիվ շտաբը։

Բացի այդ, գործողությունների ընթացքում զինվորականները հայտնաբերել են տասնյակ միավոր զենք, համակարգիչներ, հեռախոսներ և հետևող սարքեր: