22:35 , 12 հունվար, 2024
Ամանոր էր։ Արարատյան դաշտի ամենաաղի ամանորներից մեկը։
Արևի առաջին ճառագայթների ներքո Եռաբլուրի բազալտապատ հարթակը ծփում էր քամուց բարկացած բաբախող եռագույններով, որոնք սիրտ էին ցավացնում։
Ծիծեռնակաբերդի բարձունքը չէր երևում, նա այլևս պատած էր նախնիների նահատակությունը հավեսով ուրացողների բդակեղև դեմքերից հյուսած հարմարավետ սքողով։
Երբեմնի ուրախ դաշտավայրը առատորեն ցողված էր իր որդիների աղահամ արյամբ, դառնալի արցունքներով և թափված քրտինքի գոլորշիների տակը մնացած աղաբյուրեղ բորբոսով։
Չէր երևում միայն մարդը...