Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է


00:18 , 10 հունվար, 2024

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:

Հունվարի 8-ի դրությամբ՝ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է: 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 3 դեպք: 3 քաղաքացի հոսպիտալացվել է, որից մեկը՝ երեխա: