Արցախը նաև մեր հոգևոր միջնաբերդն էր. այս պատկերին Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում ականատես եղա 2021 թվականին


13:01 , 8 հունվար, 2024
2021 թվականի սեպտեմբերի 29-ին Ստեփանակերտում էի։ Օրը չորեքշաբթի էր։ Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում նստած էի, երբ այս դպրոցական երեխաները մտան եկեղեցի. աղջիկները մի մարդու պես վերցրեցին գլխաշորերը, գցեցին գլխներին, հետո բոլորով մոտեցան, մոմ վառեցին ու աղոթեցին։
Ես բազմաթիվ եկեղեցիներում եմ եղել, բայց նման պատկեր առաջին անգամ էի տեսնում։ Այն էլ քաղաքի երեխաների մասնակցությամբ։
Արցախը նաև մեր հոգևոր միջնաբերդն էր։ Անհավատ թշնամու քիթ տակ, Հայրենիքի սահմանները պահելու ու պաշտպանելուց բացի արցախցին չէր մոռանում նաև հավատքի մասին....