Hraparak.am-ը գրում է.
Քիչ առաջ ավարտվեց ՀՖՖ նախագահի ընտրությունը։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ձայների ահռելի առավելությամբ ընտրվեց ՀՖՖ նախագահ։ Արմեն Մելիքբեկյանը ստացել է 20 կողմ ձայն, Արաս Օզբիլիզը 3 կողմ ձայն։
ՀՖՖ նախագահի ընտրությունը , նշենք, անցկացվեց քվեարկությամբ, որին մասնակցեցին ՀՖՖ Գործկոմի 25 անդամներից 23-ը։ Այսպիսով, Մելիքբեկյանը կղեկավարի մինչև 2027 թվականը։