Մի՛ դարձրեք Ղարաբաղը մանրադրամ` Ադրբեջանին ՄՄ բերելու պուտինյան քաղաքականության համար


06:31 , 14 սեպտեմբեր, 2013

Ասում եմ, որ հետո չասեք՝ ինչի՞ չասեցիր:
Մաքսային միության կողմնակիցներին:
Ակնհայտ է, որ Պուտինը ՀՀ Մաքսային միության մեջ խցկելուց հետո պիտի փորձի նորանոր երկրների արժանացնել նույն ճակատագրի, քանի որ Ռուսաստանի տնտեսական վիճակը ծանրանում է, իսկ նրան գոնե «մանր հաջողություններ» են պետք: 
Ադրբեջանի պարագային նա ոչ մի լծակ չունի վերջինիս շահագրգռելու կամ ստիպելու՝ Ադրբեջանը ոչ փողի կարիք ունի և ոչ էլ գազի: Ուստի, միակ շահագրգռումը, միակ վճարման միջոցը Ադրբեջանին ՄՄ մտնելու համար լինելու է Ղարաբաղը: 
Մի դարձրեք Ղարաբաղը մանրադրամ Ադրբեջանին Մաքսային միություն բերելու պուտինյան քաղաքականության համար: