ԱԺ-ում առաջարկում են սահմանափակել քրեական ենթամշակույթ քարոզող ֆիլմերի ու հաղորդումների հեռարձակման ժամերը


19:18 , 22 դեկտեմբեր, 2023

Armenpress.am-ը գրում է.

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը շրջանառության մեջ են դրել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների հեռարձակման ժամային սահմանափակում նախատեսող օրենքի նախագիծ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին գրել է Ալեն Սիմոնյանը «Տելեգրամ»-ի իր ալիքում։

« Դրանք այսուհետ հեռուստատեսությամբ կարող են հեռարձակվել միայն 00:00-06:00-ն:

 Սա առաջին քայլն է այդ ուղղությամբ, հետագայում նաև չի բացառվում սահմանափակումներ, ինչպես նաև հարկային հավելյալ բեռ և այլ օրենսդրական սահմանափակումներ նախատեսվեն նման նյութեր պատրաստող կազմակերպությունների նկատմամբ: Ուստի,  հեռուստաընկերությունները և կինոարտադրությամբ զբաղվող կազմակերպությունները պետք է սկսեն հրաժարվել նման արտադրանքից և դրանով չքարոզեն այդ բարքերը մեր հասարակությունում»,- գրել է Սիմոնյանը։