Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի


10:25 , 22 դեկտեմբեր, 2023
Չինաստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Զոհերի ընդհանուր թվից 113 մարդ մահացել է Գանսու նահանգում, իսկ 31-ը, թարմացված տվյալների համաձայն՝ Ցինհայ նահանգում։ Այս նահանգում երեք մարդ դեռ անհետ կորած է համարվում։